Հայաստանի հավաքականը շախմատի համաշխարային օլիմպիադայում

Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի է ունենում շախմատի համաշխարային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 149 թիմ, իսկ կանանց մրցաշարում` 115 թիմ: Ընդունող երկիր Ռուսաստանը տղամարդկանց մրցաշարում հանդես է գալիս 5 հավաքականով, իսկ կանանց մրցաշարում` 3 հավաքականով:

Վերջին երկու օլիմպիադաների հաղթող մեր տղամարդկանց <<Ոսկե>> հավաքականը կրկին շատ վստահ է սկսել մրցաշարը` 5 մրցափուլում 5 հաղթանակ տանելով, ի դեպ, մի ուշագրավ և շատ գովելի փաստ. մեր տղաներից և ոչ մեկը դեռ պարտություն չի կրել և հուսով եմ չի կրի: Մեր ընտրանին առաջին խաղափուլում  3-1 հաղթեց Կոստա-Ռիկայի ընտրանուն, երկրորդ փուլում 3.5-0.5 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն, երրորդ փուլում մեր զոհը դարձավ Թուրքիայի հավաքականը, ում հաղթեցինք 3.5-0.5 հաշվով: Այնուհետև 4-րդ և 5-րդ խաղափուլերում մեզ սպասում էին բավականին զորեղ Ռուսաստան3 և Ռուսաստան2 հավաքականները, որոնց միևնույն 2.5-1.5 հաշվով հաղթեց մեր ընտրանին: Ի դեպ, պետք է նշեմ, որ Ռուսաստան2-ի միջին վարկանիշը մեր հավաքականի վարկանիշից բարձր էր: Մեր մյուս մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը, ով նույնպես ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք և մեր ու Հունգարիայի հավաքականների հետ կիսում են առաջինից երրորդ տեղը: Կանանց մրցաշարում  Մեր հավաքականը կրել է մի պարտություն և հաղթել է մնացած 4 խաղափուլերում և պահպանում է բարձր տեղ գրավելու բոլոր շանսերը: Հաջորդ փուլում մեր աղջիկները կհանդիպեն Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ: Հուսով եմ այս անգամ ևս ռուսների հետ մեր դիմակայությունը կավարտվի մեր օգտին: Հուսով եմ հաջորդ գրառումով կշնորհավորեմ մեր հավաքականներին փայլուն ելույթ ունենալու կապակցությամբ: Իսկ Օլիմպիական չեմպիոն լինելուց ավելի փայլուն ելույթ չի կարող լինել, այնպես որ մեր երկու հավաքականներից էլ միայն չեմպիոնություն ենք սպասում: Մանրամասն տեղեկությունների և խաղերը դիտելու համար կարող եք այցելել Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայք www.armchess.com

~ by Karapet Kogarov on September 26, 2010.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.