Նվիրվում է թույլ սեռի տղամարդկանց
Այս post-ը գրում եմ խոր հիասթափության մեջ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այսօր երթուղայինով երթևեկելուց իմ առջև նստած մի երիտասարդ հեռախոսով վիճում էր իր ընկերուհու հետ: Արտաքինից երիտասարդը ոչ մի կատաղի տվյալներ չուներ, սակայն եթե բախտ վիճակվեր Ձեզ լսել նրա խոսակցությունը, կարծիք կձևավորվեր, որ նա ամենակարող և կատաղի մի էակ է: Ամենայն հավանականությամբ նա քիմիկ էր, քանի որ իր գերազանցությունը և ընկերուհու չնչինությունը իր նկատմամբ նա բնորոշում էր հետևյալ բառերով` մեջբերում եմ` այ բջիջ, այ մոլեկուլ: Բայց դե աղջիկն էլ պակաս չէր, որ այդքանից հետո հեռախոսը չէր անջատում: Կուլտուրայից ելնելով չեմ հրապարակի բոլոր այն բառերը, որոնց արժանացավ այդ աղջիկը, մենակ կնշեմ, որ այդ առյուծ տղան բոլորի հայացքներին ու ռեբլիկներին չէր պատասխանում, երևի մենակ ընկերուհու առյուծիկն էր ինքը: Իսկ որ այդ աղջիկը նրա ընկերուհին էր, այլ ոչ թե մի ուրիշ աղջիկ, կասկած չկա:
Դե ինչ, հուսով եմ, որ մի օր թույլ սեռի տղամարդիկ կդադարեն կայանալ իրենց ընկերուհիների մոտ, քանի որ դա հայ տղամարդու կերպարին ընդանրապես սազական չէ, եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, դուք այդպես ավելի շատ կհարգվեք:







MERA)))))))) esi verjner)))))) piti het@ nkarveir Kar)))))))))
Ash mots aparat 4kar heraxosis zaryadken el nstel er te 4e ira patvavor nkar@ kdnei)) vor joxovurd@ jana4er ira mecutyunnerin)))))
Mecutyun asir u toxir)))) eti lriv Mendeleevna exel)))))))) vonc es bac toxel))))
Мда… для кого орел, а для кого осел…
Я впервые захожу в Ваш блог, но сразу скажу одно – Вы молодец, реально, и не только насчет этой записи, но в целом. Я просмотрела все записи, главной отличительной чертой является именно то, что записи сделаны на ПРАВИЛЬНОМ, ЧИСТОМ армянском языке, без мата и слэнга. Респект!!!
Shat shnorhakal em husov em hajaxaki dzez ev dzer Comentner@ ktesnem im blogum)))
Karo jan erevi @ndhanracnem shat axjikneri karciq@ u qez shnorhakalutyun asem, irakanum es el em nerka gtnvel mi nmanatip zruyci u tpavorutyun@ shokayin er……. cavov piti arcanagrenq, vor qimikneri anun@ getnov tvec Hargrjan Paron@….
De amen tex el minimum mi shun linum e, de inqne qimikneri shunner)) gone es teman kardaluc heto vorosh mardiq hetevutyunner anen))