Անառակություն, թե փող աշխատելու միջոց…
Ովքեր են մարմնավաճառները` մարդիկ, ովքեր զբաղվում են անառակությամբ, թէ մարդկանց մի խումբ է, որոնք գործազուրկ լինելով` ընտրել են գոյատևելու այս ուղին: Ինչ է թրաֆիկինգը, ովքեր են դառնում դրա զոհը: Այս և շատ այլ հարցերի պատասխաներ կարող ենք գտնել այս քնարկման միջոցով, իսկ այժմ խոսենք փաստերի լեզվով: Օրինակ Ամստերդամում կկանգնեցվի մարմնավաճառ կնոջ արձանը : Մարտի վերջին Ամստերդամի «Կարմիր լապտերների թաղամասում» կբացվի մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ արձանը: Ինչպես հաղորդում է ANP գործակալությունը, արձանը «հարգանքի տուրք է աշխարհի բոլոր մարմնավաճառներին»:Արձանի տեղադրման նախաձեռնող Մարիսկա Մայորը, որը նախկինում մարմնավաճառությամբ է զբաղվել Ամստերդամում, ասել է. – «Շատ երկրներում մարմնավաճառների կյանքն ահավոր է: Այս արձանը պետք է ուժ տա նրանց»: Այս արձանը, որ ուժ տա, իմ կարծիքով մարմնավաճառների թիվը նվազելու փոխարեն կավելանան: Պարզվում է, որ մարմնավաճառները բարեգործ էլ են լինում: Ահա ևս մի օրինակ`Մարիա Կարոլինա անունով Չիլիից էլիտար մարմնավաճառուհին նոյեմբերի 28-ին հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ ու միանգամից դարձել է Չիլիի կաթոլիկ հասարակության ամենահայտնի անձանցից մեկը: Վերջինս բարեգործության համար գումար ձեռք բերելու նպատակով 27 ժամյա սեքսի աճուրդ է հայտարարել: «Ակցիայի» երկարությունը պայմանավորված է նրանով, որ ճիշտ այդքան է տևելու Չիլիում կազմակերպված բարեգործական հեռուստամարաթոնը, որը մեկնարկել է ուրբաթ գիշեր: «Ես արդեն բորսայում վաճառել եմ 27 ժամ տևողությամբ սերը»,- հաջորդ օրն ասել է Մարիա Կարոլինան` հավելելով, որ առավելագույն առաջարկը կազմել է 4 000 դոլար: «Իմ հաճախորդներից մեկն արդեն վճարել է: Նա դա համարում է բարի գործ»,- հայտնել է նա: Այս հայտարարությունից հետո մարմնավաճառուհին դարձել է Չիլի հեռուստաեթերի գլխավոր աստղը: Երկօրյա հեռուստամարաթոնը, որին իրենց աջակցությունն են բերել նաև երկրի բոլոր աստղերը, նպատակ ունի հանգանակություններ հավաքել աղքատ ընտանիքների երեխաների ու հաշմանադամ երեխաների համար: Նպատակը, համաձայնվեք, որ բարի է, բայց միթե՞ նպատակը արդարացնում է միջոցները: Բերենք նաև մի քանի վիճակագրական տվյալներ` ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ում ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 357 ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ, ՈՐՈՆՑԻՑ 110-Ի ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ : Սա արդեն իրական վտանգ է հանդիսանում ինչպես երիտասարդության, այնպես էլ դեռահասների համար: 
Ոչ պակաս խնդիր է նաև Թրաֆիկինգը, որը խթան է հանդիսանում մարմնավաճառության աճին: Իսկ այժմ պարզենք թէ մեր քաղաքացիներին ինչքանով է սպառնում այդ վտանգը: Դուբայի հայ կավատները շարունակում են համագործակցել Հայաստանի իրենց ընկերուհիների հետ ու միմյանց «պաս» տալով՝ մեր երկրից աղջիկներ տանել: Ըստ թրաֆիքինգի գծով մասնագետ-ուսումնասիրողների՝ գործազուրկներով խեղդված Շիրակի մարզը թրաֆիքինգի զարգացման առումով առաջին հորիզոնականում է: Իմ կարծիքով դա հետևանք է ինֆորմացիայի պակասի, որի ուղությամբ մենք շատ անելիքներ ունենք:






