Դեկտեմբերի 17, Երեւանի “Միկա” մարզական համալիրում կկայանա Եվրոգավաթի խմբային մրցաշարի 6-րդ տուրի “Հատիս”-”Բեշիքթաշ” հանդիպումը:
«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: Դեռ ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, որոնց թվում էր նաև «Հատիսը»: Երկար տարիներ թիմը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ բասկետբոլի սիրահարների մոտ միայն բարի հիշողություններ էին մնացել ակումբից: «Հատիսը» մի պահ վերածնվեց 1999 թվականին, սակայն միայն տղամարդկանց թիմի տեսքով և կարճ ժամանակ անց լուծարվեց:
Միայն 2009 թվականի գարնանը հնարավոր եղավ կրկին ասպարեզ դուրս բերել «Հատիս» բասկետբոլային ակումբին: Ստեղծվել «Հատիս» մարզական հասարակական կազմակերպություն մայրաքաղաք Երևանում: «Հատիսը» ունեցավ կանանց և տղամարդկանց թիմեր, որոնք իրենց ելույթները սկսեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնություններում:
«Հատիսը» կարճ ժամանակում դրվեց ամուր հիմքերի վրա, իսկ հուլիսին հայտ ներկայացրեց մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Թմում մեծամասամբ հանդես են գալիս լեգյոներներ, ովքեր իրենց շատ լավ են զգում մեր թիմի կազմում: Առանձնակի աչքի են ընկնում մեր թիմի երկու առաջատարները` թիմի ավագ Սերբիացի հարձակվող Բոյանա Վուլիչը և Ճամայկացի պաշտպան մեր թիմի հիմնական խաղարկող Մաուրիտա Ռեյդը ում մոտ հիասքանչ են ստացվում 3 միավորանոց նետումները: Հուսով ենք Թուրքական Բեշիկտաշի հետ խաղում մեր առաջատարները ցույց կտան իռենց լավագույն որակները և առաջի խաղի պես մեր թիմը կհաղթի մրցակցին և դուրս կգա Եվրոպայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Դե ինչ վաղվա Խաղում հաջողություն մաղթենք մեր թիմին և մեր երկրպագությամբ աջակցենք մեր թիմին:








duq el ayspes cankaceq haxtel u ampayman khaxteq)))
Հաջողություն մերոնց!!!
hamadzayn em hajoxutyun@ mez petq kga Beshiktashin jaxjaxelu hamar)))
haxtecinq eli;)
De Ash jan es 4ei el kaskacum tenc el piti liner)))
apren mer axjikner@ 78-74 hashvov shat karevor haxtanak taranq Turqeri nkatmamb)
Chishta, meronq lav xaxacin, bayc de amenalav@ Gruppa Podderjkin er…)))
el aveli lav petq e ajakcenq mer tmerin vor haxtanakner@ darnan sovorutyun)
Ha bayc footballnerin inch vat enq ajakcum vor?))) Shat el lav ajakcum enq, bayc de sovorutyun chen dardznum haxtanakner@..,cavoq…)) bayc de havatum em, vor kga jamanak… ev da el sovorutyun kdarna…)))
4e ha in4 enq ajakcum vor? ba et ajakcela 50 hogi angliaci erkrpagu lini u mer hayer@ sax stadion@ hastat angliacineri dzenna galu)))
Shat apren hatisi axjkeq@ halala parq u pativ iranc!!!!!!!!!!!!!!!!
ha parq u pativ)))))))))))))