2010 տարվա ամփոփում

•December 31, 2010 • Leave a Comment

Անցավ 2010 թվականը ու ժամանակն է ամփոփել 2010-ը և հստակ քայլերով շարժվել դեպի 2011:  2010-ը իմ համար հաջող տարի էր: Մի շարք հաջողություններ անձնական և գործնական կյանքում հիմք դրեցին 2011-ին թլ ավելի զարգացման և առաջխաղացման համար: Կարևորը այն էր, որ իմ մոտ ամբողջ տարվա ընթացքում պահպանվեց առաջ գնալու միտումը և յուրաքանչյուր օրվան հաջորդող օր նախորդից տարբերվում էր ու մեկ քայլ ավելին էր: Ճիշտ է մեկ-մեկ լինում էին կարճատև դադարներ, բայց շնորհիվ հարազատ մարդկանց այդ փնդիրները դադարների տեսքով շատ կարճ էին տևում: Այս տարի ևս մեկ անգամ հասկացա, որ բախտավոր մարդ եմ, քանի որ շրջապատված եմ ինձ իրոք հարազատ մարդկանցով, ովքեր պատրաստ են կողքս կանգնել թե դժվարության, թե ուրախության պահին: Ընկերներիս անունները հերթով չնշեմ մենակ բոլորիտ ասեմ, որ անչափ շնորհակալ եմ որ դուք կաք ու իմ կողքին եք: Առանձնահատուկ պետք է նշեմ իմ կյանքի կեսին ում ճիշտ է այս տարի չեմ հանդիպել, բայց ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում: Իսկ ինչ վերաբերվում է ընտանիքիս պետք է ասեմ, որ ինչքան էլ ուժեղ ու ինքնուրույն ես լինում մեկ է ընտանիքի աջակցությունը ուրիշ է: Իսկ ինչ վերաբերվում է թե 2010-ը ինչպիսի տարի էր իմ երկրի Հայաստանիս համար, պետք է ասեմ այդ հարցում ես լավատես եմ ու կարծում եմ, որ օր-օրի մեր երկիրը ծաղկում ու բարգավաճում է անցյալում թողնելով մի շարք արատավոր երևույթներ: Բայց պետք է նաև նշել, որ 2011-ին պետք է էլ ավելի մեծ ջանքեր թափեն մեր քաղաքական գործիչները և քաղաքացիները, որպեսզի մեր երկիրը ևս մի քանի քայլով առաջ գնա: Համենայն դեպս գոնե իմ համար առաջընթացը արդեն իսկ տեսանելի և գովելի է: Չնայած որ շատ մարդիկ իմ հետ համաձայն չեն լինի և կշարունակեն բողոքել և ամենինչից ու ամենմեկից դժգոհ լինել: Իմ խորին համոզմամբ քաղաքական քաղաքական գործիչները չէ, որ պետք է առաջ տանեն երկիրը այլ ժողովուրդն է առաջ տանող այն հզոր ուժը, որն իվիճակի է լուծել գլոբալ խնդիրներ, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին որ ինքն ունի: Եվ հաշվի առնելով այս ամենը ասեմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը և հետևաբար տարին լավ ու վատ չի լինում մենք պետք է արժանի լինենք լավ կամ վատ լինելուն, դե ուրեմն բոլորիտ շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ գալիք տարում բոլորս արժանի լինենք միայն լավին ու ստանանք այն ինչին արժանի ենք:

Հայաստանի հավաքականը շախմատի համաշխարային օլիմպիադայում

•September 26, 2010 • Leave a Comment

Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի է ունենում շախմատի համաշխարային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 149 թիմ, իսկ կանանց մրցաշարում` 115 թիմ: Ընդունող երկիր Ռուսաստանը տղամարդկանց մրցաշարում հանդես է գալիս 5 հավաքականով, իսկ կանանց մրցաշարում` 3 հավաքականով:

Վերջին երկու օլիմպիադաների հաղթող մեր տղամարդկանց <<Ոսկե>> հավաքականը կրկին շատ վստահ է սկսել մրցաշարը` 5 մրցափուլում 5 հաղթանակ տանելով, ի դեպ, մի ուշագրավ և շատ գովելի փաստ. մեր տղաներից և ոչ մեկը դեռ պարտություն չի կրել և հուսով եմ չի կրի: Մեր ընտրանին առաջին խաղափուլում  3-1 հաղթեց Կոստա-Ռիկայի ընտրանուն, երկրորդ փուլում 3.5-0.5 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն, երրորդ փուլում մեր զոհը դարձավ Թուրքիայի հավաքականը, ում հաղթեցինք 3.5-0.5 հաշվով: Այնուհետև 4-րդ և 5-րդ խաղափուլերում մեզ սպասում էին բավականին զորեղ Ռուսաստան3 և Ռուսաստան2 հավաքականները, որոնց միևնույն 2.5-1.5 հաշվով հաղթեց մեր ընտրանին: Ի դեպ, պետք է նշեմ, որ Ռուսաստան2-ի միջին վարկանիշը մեր հավաքականի վարկանիշից բարձր էր: Մեր մյուս մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը, ով նույնպես ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք և մեր ու Հունգարիայի հավաքականների հետ կիսում են առաջինից երրորդ տեղը: Կանանց մրցաշարում  Մեր հավաքականը կրել է մի պարտություն և հաղթել է մնացած 4 խաղափուլերում և պահպանում է բարձր տեղ գրավելու բոլոր շանսերը: Հաջորդ փուլում մեր աղջիկները կհանդիպեն Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ: Հուսով եմ այս անգամ ևս ռուսների հետ մեր դիմակայությունը կավարտվի մեր օգտին: Հուսով եմ հաջորդ գրառումով կշնորհավորեմ մեր հավաքականներին փայլուն ելույթ ունենալու կապակցությամբ: Իսկ Օլիմպիական չեմպիոն լինելուց ավելի փայլուն ելույթ չի կարող լինել, այնպես որ մեր երկու հավաքականներից էլ միայն չեմպիոնություն ենք սպասում: Մանրամասն տեղեկությունների և խաղերը դիտելու համար կարող եք այցելել Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայք www.armchess.com

Շնորհավոր Ապրիլի 7

•April 7, 2010 • Leave a Comment

Ի սրտե  Շնորհավորում  եմ   գեղեցիկ  հայուհիների  տոնը: Ցանկանում  եմ  իրական  կանացի  երջանկություն, և   թող   ժպիտը  միշտ  լուսավորի  ձեր  դեմքը…  Իհարկե  մեկ  ամիսը  քիչ  է  կնոջը  մեծարելու   համար, այնպես  որ  մեր  հարգելի  տղամարդիկ  պետք  է  Ձեր  ամեն  օրը  տոն  դարձնեն…. Առիթից օգտվելով  ինքս էլ ուզում եմ ևս մեկ անգամ  շնորհավորեմ մամայիս և իմ կյանքի կեսին` Աստղուլիս: Խոնարհվում եմ ձեր առջև և խոսք եմ տալիս, որ կաշխատեմ ձեր յուրաքանչյուր օրը տոն դարձնել: Իսկ բոլոր կանանց և աղջիկներին կցանկանամ, որ չկորցնեն իրենց հայեցի կերպարը և հպարտ լինեն, քանի որ հայ կինը աննման և անկրկնելի է:

Նվիրվում է թույլ սեռի տղամարդկանց

•March 24, 2010 • 8 Comments

Այս post-ը գրում եմ խոր հիասթափության մեջ: Ամեն ինչ սկսվեց նրանից,  որ այսօր երթուղայինով երթևեկելուց իմ առջև նստած մի երիտասարդ հեռախոսով վիճում էր իր ընկերուհու հետ: Արտաքինից երիտասարդը ոչ մի կատաղի տվյալներ չուներ, սակայն  եթե բախտ վիճակվեր Ձեզ լսել նրա խոսակցությունը, կարծիք կձևավորվեր, որ նա ամենակարող և կատաղի մի էակ է: Ամենայն հավանականությամբ նա քիմիկ էր, քանի որ իր գերազանցությունը և ընկերուհու չնչինությունը իր նկատմամբ նա  բնորոշում էր հետևյալ բառերով` մեջբերում եմ` այ բջիջ, այ մոլեկուլ: Բայց դե աղջիկն էլ պակաս չէր, որ այդքանից հետո հեռախոսը չէր անջատում: Կուլտուրայից ելնելով չեմ հրապարակի բոլոր այն  բառերը, որոնց արժանացավ այդ աղջիկը, մենակ կնշեմ, որ այդ առյուծ տղան բոլորի հայացքներին ու ռեբլիկներին չէր պատասխանում, երևի մենակ ընկերուհու առյուծիկն էր ինքը: Իսկ որ այդ աղջիկը նրա ընկերուհին էր, այլ ոչ թե մի ուրիշ աղջիկ, կասկած չկա: Դե ինչ, հուսով եմ, որ մի օր թույլ սեռի տղամարդիկ կդադարեն կայանալ իրենց ընկերուհիների մոտ, քանի որ դա հայ տղամարդու կերպարին ընդանրապես սազական չէ,  եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, դուք այդպես ավելի շատ կհարգվեք:

Իմ համեստ բլոգի անհամեստ վիճակագրությունը

•March 21, 2010 • 8 Comments

Հարգելի ընթերցող Ձեզ եմ ներկայացնում իմ համեստ բլոգի անհամեստ մեկամսյա վիճակագրությունը: Ահա թե անվերջ փնտրտուկի մեջ գտնվող մեր հայ ազգը ինչպես է գտել և այցելել իմ  համեստ բլոգը: Լավ է, որ իրենց ցանկությունների մասին չեն գրել comment-ներում)):  Եթե հաշվի առնենք, որ իմ բլոգը հայտնի չէ ուրեմն սա առավել համառ փնտրողներն են, որոնք գտել են իմ բլոգը: Իսկ այժմ անդրադառնանք արդյունքներին: Նախ ինձ փնտրողներին ասեմ շնորհակալություն, որ այցելում եք ինձ:

prastitutki 9
taivan 8
marmnavajar 4
karapetkogarov.wordpress.com 3
ինչ է թրաֆիքինգը 2
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ 2
karapetkogarov`s wordpress 2
hatis 2
karapet kogarov vordpress 2
բասկետբոլ 2
hay մարմնավաճառ 2
հայ աստղերի բալիկները 1
մարմնավաճառ 1
ինչպես փող աշխատել 1
ինչպես գտնել մարմնավաճառ 1
պնտրում եմ մարմնավաճառ 1
ՍԵՔՍ , աղջիկներ 1
հայ մարմնավաճառները 1
անառակություն 1
տղամարդկանց մարմնավաճառություն 1
հայաստանի մարմնավաճառները 1

Իսկ հիմա անդրադառնանք առավել մեծ մասայականություն վայելող թեմաներին: Միանգամից աչքի է զառնում մարմնավաճառներ                                                                                 փնտրողների բազմությունը,որոնք օր ու գիշեր ունեն իրենց զբաղմունքը, ահա թե ինչու է պետք ինտերնետը որոշ թվով հայ երիտասարդներին: Հիմա անդրադառնանք նրանց և նրանց ցանկություններին` օրինակ. <<ինչպես գտնել մարմնավաճառ>> շատ պրիմիտիվ ցանկություն և էլ ավելի պարզունակ հարցադրում, փողին մունաթ, եթե քեզ դուր է գալիս ինքդ քեզ խափես ու վտանգես կյանքդ ուրեմն նրանք քեզ ամենուրեք գրկաբաց սպասում են: Առավել հետաքրքիր է այս մեկը` <<տղամարդկանց մարմնավաճառություն>> շատ հետաքրքիր է փնտրողի սեռը: Եվ այս ամենից հետո ընդանրապես անմիտ է թվում այն հարցադրումը թե ինչպես փող աշխատել: Առավել զարգացացները փնտրում են prastitutki և taivan բառերով, ոմանք էլ փնտրելու տեղը պնտրում են և այս ամենից հետո մնաց ամենավերջին և ամենահետաքրքիր փնտրտուկը <<հայաստանի մարմնավաճառները>> ինձ թվում է Հանրապետություն բառը մոռացել են և շուտով մեր կառավարությունը ստիպված կլինի նոր նախարարություն  հիմնել և անունը դնել Մարմնավաճառության նախարարություն և ուղվացությունը կլինի Հայաստանի Հանրապետության մարմնավաճառների հարցերով, խնդիրներով, եկամուտներով և PR-ով զբաղվելը: Հուսով եմ մյուս ամիս մեր ժողովրդի ուղեղը ավելի լավ մտքերով զբաղվաց կլինի և ստիպված չեմ լինի այսպիսի խղճուկ ենթատեքստով post գրել:

21.12.2012 սա Է արդյո՞ք մարդկության վերջին տարեթիվը

•March 19, 2010 • 23 Comments

21.12.2012 … Օրը ուրբաթ… Ինչքան է խոսվում այս օրվա  մասին, միթե  այս օրը կդառնա ճակատագրական մարդկության համար: Առաջ է քաշվում մի շարք ապացույցներ, որոնք վկայում են մոտալուտ վտանգի մասին: Նշվում են հնագույն մշակույթի կրող Մայա ցեղի կատարած հաշվարկների, ըստ որոնց մեր մոլորակի վրա երկնաքար է ընկնելու և ոչնչացնելու է ողջ մոլորակը: Նշվում է նաև, որ Նաստրադամուսը նույնպես կանխատեսել է մեծ փոփոխություններ այդ օրը: Իսկ որոշ աղբյուրներ ավելի հզոր երևակայություն են դրսևորում  հայտարարելով, որ մեզ վրա շարժվում է մի ինչ որ  <X> մոլորակ, որը իր չափերով նույնիսկ գերազանցում է մեր Արեգակին:Փաստերից, ենթադրություններից, հաշվարկներից կարելի է անվերջ խոսել, իսկ ինչ կլինի ապագայում` կիմանանք ապագայում, իսկ այժմ արտահայտենք մեր կարծիքը այդ հարցի շուրժ և ակտիվ քնարկման և ինֆորմացիայի փոխանակման արդյունքում ավելի իրատեսական վերաբերվենք այս հարցին: Դե սկսենք քնարկել` մոտ է արդյո՞ք աշխարի վերջը:

Հատիսի հաջորդ մրցակիցը Նադեժդան է

•January 8, 2010 • Leave a Comment

«Հատիսի» հաջորդ մրցակիցը կանանց բասկետբոլի Եվրոգավաթի 1/16 եզրափակիչում կլինի Օրենբուրգի «Նադեժդան»։
Ռուսական ակումբը I խմբում գրավել է առաջին տեղը։ Նրա մրցակիցները այստեղ թուրքական «Բոտաթս» էր ու ռումինական «Արադը»։ «Նադեժդան» այստեղ վաստակել է 7 միավոր
Առաջին հանդիպումը «Հատիսի» ու «Նադեժդայի» միջև կկայանա հունվարի 7-ին, Երևանում։

Չնայած մեզ ահեղ մրցակից է բաժին ընկել, բայց մենք հավատում ենք մեր թիմի հաղթանակին , քանի որ մեր աղջիկներն էլ շատ հասուն և կայուն խաղ են ցուցադրում և հուսով ենք,որ խաղի ավարտին բոլորս կցնծանք հաղտանակի բերկրանքից:

«Հատիսի» խաղացողները գտնվում են արձակուրդում, որտեղից կվերադառնան հունվարի 2-ից: Արդեն հայտնի է, որ մեր ակումբի լեգեոներներից ելույթները «Հատիսում» չեն շարունակի Ջուլիան Վիանին (ԱՄՆ) եւ Իվա Սերդարը (Խորվաթիա): 2 խաղացողների պայմանագրերն էլ ավարտվել էին:Այժմ, «Հատիսի» մարզիչները եւ ղեկավարները փնտրում են այլ խաղացողների, որոնք կփոխարինեն հեռացած բասկետբոլիստուհիներին:

Դե ինչ հաջողություն և հաղթանակ մաղթենք մեր աղջիկներին և մեր աջակցությամբ նպաստենք նրանց հաղթանակին:

Անառակություն, թե փող աշխատելու միջոց…

•December 26, 2009 • Leave a Comment

Ովքեր են մարմնավաճառները` մարդիկ, ովքեր զբաղվում են անառակությամբ, թէ մարդկանց մի խումբ է, որոնք գործազուրկ լինելով` ընտրել են գոյատևելու այս ուղին: Ինչ է թրաֆիկինգը, ովքեր են դառնում դրա զոհը: Այս և շատ այլ հարցերի պատասխաներ կարող ենք գտնել այս քնարկման միջոցով, իսկ այժմ խոսենք փաստերի լեզվով: Օրինակ Ամստերդամում կկանգնեցվի մարմնավաճառ կնոջ արձանը : Մարտի վերջին Ամստերդամի «Կարմիր լապտերների թաղամասում» կբացվի մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ արձանը: Ինչպես հաղորդում է ANP գործակալությունը, արձանը «հարգանքի տուրք է աշխարհի բոլոր մարմնավաճառներին»:Արձանի տեղադրման նախաձեռնող Մարիսկա Մայորը, որը նախկինում մարմնավաճառությամբ է զբաղվել Ամստերդամում, ասել է. – «Շատ երկրներում մարմնավաճառների կյանքն ահավոր է: Այս արձանը պետք է ուժ տա նրանց»: Այս արձանը, որ ուժ տա, իմ կարծիքով մարմնավաճառների թիվը նվազելու փոխարեն կավելանան: Պարզվում է, որ մարմնավաճառները բարեգործ էլ են լինում: Ահա ևս մի օրինակ`Մարիա Կարոլինա անունով Չիլիից էլիտար մարմնավաճառուհին նոյեմբերի 28-ին հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ ու միանգամից դարձել է Չիլիի կաթոլիկ հասարակության ամենահայտնի անձանցից մեկը: Վերջինս բարեգործության համար գումար ձեռք բերելու նպատակով 27 ժամյա սեքսի աճուրդ է հայտարարել: «Ակցիայի» երկարությունը պայմանավորված է նրանով, որ ճիշտ այդքան է տևելու Չիլիում կազմակերպված բարեգործական հեռուստամարաթոնը, որը մեկնարկել է ուրբաթ գիշեր: «Ես արդեն բորսայում վաճառել եմ 27 ժամ տևողությամբ սերը»,- հաջորդ օրն ասել է Մարիա Կարոլինան` հավելելով, որ առավելագույն առաջարկը կազմել է 4 000 դոլար: «Իմ հաճախորդներից մեկն արդեն վճարել է: Նա դա համարում է բարի գործ»,- հայտնել է նա: Այս հայտարարությունից հետո մարմնավաճառուհին դարձել է Չիլի հեռուստաեթերի գլխավոր աստղը: Երկօրյա հեռուստամարաթոնը, որին իրենց աջակցությունն են բերել նաև երկրի բոլոր աստղերը, նպատակ ունի հանգանակություններ հավաքել աղքատ ընտանիքների երեխաների ու հաշմանադամ երեխաների համար: Նպատակը, համաձայնվեք, որ բարի է, բայց միթե՞ նպատակը արդարացնում է միջոցները: Բերենք նաև մի քանի վիճակագրական տվյալներ` ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ում ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 357 ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ, ՈՐՈՆՑԻՑ 110-Ի ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ : Սա արդեն իրական վտանգ է հանդիսանում ինչպես երիտասարդության, այնպես էլ դեռահասների համար:

Ոչ պակաս խնդիր է նաև Թրաֆիկինգը, որը խթան է հանդիսանում մարմնավաճառության աճին: Իսկ այժմ պարզենք թէ մեր քաղաքացիներին ինչքանով է սպառնում այդ վտանգը: Դուբայի հայ կավատները շարունակում են համագործակցել Հայաստանի իրենց ընկերուհիների հետ ու միմյանց «պաս» տալով՝ մեր երկրից աղջիկներ տանել: Ըստ թրաֆիքինգի գծով մասնագետ-ուսումնասիրողների՝ գործազուրկներով խեղդված Շիրակի մարզը թրաֆիքինգի զարգացման առումով առաջին հորիզոնականում է: Իմ կարծիքով դա հետևանք է  ինֆորմացիայի պակասի, որի ուղությամբ  մենք շատ անելիքներ ունենք:

Նկատե’ք ինձ, ես ներքևում եմ… կամ Ասֆալտի գովքը….)))

•December 24, 2009 • Leave a Comment

Անհայտ աղբյուրների տվյալներով վերջերս գտնվել է մի օրագիր, որի տերը ստորագրվել էր պարզապես Ասֆալտ անունով: Ինչ-ինչ պատճառներով մենք չենք կարող հրապարակել այնտեղ գրված նյութերը, մենագրություններն ու քննադատությունները, սակայն մենք ձեզ հնարավորություն կտանք բացահայտել դա ինքնուրույն: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կասեր ասֆալտը, եթե նա լեզու ունենար: Կբողոքեր մեզանից, թե շնորհակալություն կհայտներ մեզ….կքննադատեր, թե կգովեր…: Սկսենք հենց սկզբից. Ասֆալտը մեծ տանջանքների գնով հարթեցվում և պառկում է գետնին, որպեսզի մեր թանկարժեք մեքենաները չվնասվեն… Սակայն սա չնչին բան է նրա մյուս զգացմունքների հետ համեմատած: Ասֆալտի այս խոսքերից դուք ինքներդ կհասկանաք նրա զգացմունքները. – Տղա ջան, ես ինչ մեղք ունեմ, որ դու կոկորդիդ հետ պրոբլեմներ ունես(((((: Վաաայ, ուուր եք շատանում, հո դուք ուղտ չեք, վերջացրեք: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ… Կամ, ինչ եք կարծում, երբ ասֆալտը կարձագանքի հետևյալ կերպ. – Ազիզ ջաան, արա ազիիզ ջաան, ապերիիկ ջաան… գոնե գնա ծառի տակը էլի, ինձ մի վիրավորի հա բալիկ ջան…(())): Կամ էլ. Վաայ, վաայ, չէ տիկին ջան, ես աղբաման չեմ, միթե չեք տեսնում այն կողմում դրված գազարագույն աղբամանը…հեռու տարեք ձեր աղբը, խնդրում եմ…. Վաայ, բա արևածաղկի հոտը…ախր ինչու եք դա ինձ վրա թափում, մեղք եմ չէէէ…(((…ձեր մասին չեք մտածում, գոնե իմ մասին մտածեք…))) Կամ պատկերացրեք, որ փողոցով քայլում է կարճ շրջազգեստով մի աղջիկ…էէէ, խեեղչ ասֆալտ, ինչ ասի, եթե անգամ կարողանար խոսել, ապա խոսելու ունակությունը նորից կկորցներ…երևի…))) Բայց դե վերջում կասի. – Աղջիկ ջան, գնա գոնե ծառի տակ կանգնիր… լաաավ էլիիի… ((( ես էլ եմ չէ …. ասֆալտ…)))) Դե, տեսնենք, թե դուք ինչ բողոքներ կամ գովքեր եք լսել ասֆալտից, ինչպիսի մենախոսությունների կամ երկխոսությունների եք ականատես եղել…)))

Դեկտեմբերի 17, Երեւանի “Միկա” մարզական համալիրում կկայանա Եվրոգավաթի խմբային մրցաշարի 6-րդ տուրի “Հատիս”-”Բեշիքթաշ” հանդիպումը:

•December 15, 2009 • 12 Comments

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: Դեռ ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, որոնց թվում էր նաև «Հատիսը»: Երկար տարիներ թիմը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ բասկետբոլի սիրահարների մոտ միայն բարի հիշողություններ էին մնացել ակումբից: «Հատիսը» մի պահ վերածնվեց 1999 թվականին, սակայն միայն տղամարդկանց թիմի տեսքով և կարճ ժամանակ անց լուծարվեց:

Միայն 2009 թվականի գարնանը հնարավոր եղավ կրկին ասպարեզ դուրս բերել «Հատիս» բասկետբոլային ակումբին: Ստեղծվել «Հատիս» մարզական հասարակական կազմակերպություն մայրաքաղաք Երևանում: «Հատիսը» ունեցավ կանանց և տղամարդկանց թիմեր, որոնք իրենց ելույթները սկսեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնություններում:

«Հատիսը» կարճ ժամանակում դրվեց ամուր հիմքերի վրա, իսկ հուլիսին հայտ ներկայացրեց մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Թմում մեծամասամբ հանդես են գալիս լեգյոներներ, ովքեր իրենց շատ լավ են զգում մեր թիմի կազմում: Առանձնակի աչքի են ընկնում մեր թիմի երկու առաջատարները` թիմի ավագ Սերբիացի հարձակվող Բոյանա Վուլիչը և Ճամայկացի պաշտպան մեր թիմի հիմնական խաղարկող Մաուրիտա Ռեյդը ում մոտ հիասքանչ են ստացվում 3 միավորանոց նետումները: Հուսով ենք Թուրքական Բեշիկտաշի հետ խաղում մեր առաջատարները ցույց կտան իռենց լավագույն որակները և առաջի խաղի պես մեր թիմը կհաղթի մրցակցին և դուրս կգա Եվրոպայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Դե ինչ վաղվա Խաղում հաջողություն մաղթենք մեր թիմին և մեր երկրպագությամբ աջակցենք մեր թիմին:

 
Follow

Get every new post delivered to your Inbox.